«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա թիմից ազատ գործակալի կարգավիճակով։
Ներկայումս խաղացողին միանգամից մի քանի թիմ է հավակնում, բայց արգենտինացին հակված է «Ատլետիկո» տեղափոխությանը։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ այս ցանկության համար առանցքային դեր է խաղում այն, որ իսպանական թիմը գլխավորում է արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեն։
Դիբալայի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է 2022-ի հունիսին։