Ֆրանկո Ֆոդան կհեռանա Ավստրիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։
Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ գերմանացի մարզչի համար վերջին հանդիպումը կլինի մարտի 29-ին Շոտլանդիայի հետ ընկերական խաղը։
Ֆոդան Ավստրիայի հավաքականը գլխավորում է 2017 թվականից, երբ հավաքականին դուրս բերեց Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ։ Ավստրիացիները դուրս եկան 1/8 եզրափակիչ և պարտվեցին մրցաշարի ապագա հաղթող Իտալիային։
ԱԱ-2022-ի որակավորման փուլում Ավստրիան անցավ փլեյ-օֆֆ, սակայն կիսաեզրափակիչում նրանք պարտվեցին Ուելսին:
























































