Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ակնարկել է, որ կարող է շարունակել աշխատել ազգային հավաքականի հետ՝ չնայած 2022 թվականի Աշխարհի առաջնությունը բաց թողնելուն։
«Վերջին օրերին մենք զրուցում ենք Գրավինայի [Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի] հետ։ Կարծում եմ՝ ամեն ինչի վերաբերյալ մենք նույն տեսակետներն ունենք։ Ավելի շատ կխոսենք առաջիկա օրերին։
Առայժմ կենտրոնանանք առաջիկա խաղի վրա։ Թե ինչ պետք է ավելացնենք, կերևա ապագայում»,- ասել է Մանչինին։
Gazzetta dello Sport-ը և Il Corriere dello Sport-ը պնդում են, որ Մանչինին որոշում է կայացրել շարունակել աշխատել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։