«Ինտերը» կողմնորոշվել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջին «թիրախի» հարցում։
«Ներաձուրիների» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Տորինոյի» 25-ամյա պաշտպան Գլեյսոն Բրեմերը։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, հենց բրազիլացին էլ լինելու է պաշտպանությունն ուժեղացնելու հիմնական թեկնածուն։
Բրեմերն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։