Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինին մտածում է «Յուվենտուսից» հեռանալու և MLS-ում կարիերան շարունակելու տարբերակի մասին։
Այս մասին հայտնում են La Gazzetta dello Sport-ը և Il Corriere dello Sport-ը։
Ֆուտբոլիստը, մեծ հավանականությամբ, նաև կարիերան կավարտի Իտալիայի հավաքականում։ Հունիսին Իտալիան «Ուեմբլիում» ընկերական հանդիպում կանցկացնի Արգենտինայի հետ։ Այս խաղը Կյելինիի համար կարող է վերջինը լինել հավաքականում։
37-ամյա Կյելինին «Յուվեի» հետ պայմանագիր ունի մինչև 2023 թվականի հունիսը, սակայն ֆուտբոլիստին գրավում է ԱՄՆ-ում ապրելու և խաղալու տարբերակը։