Ֆրանսիական «Լիլի» կենտրոնական պաշտպան Սվեն Բոտմանը մրցաշրջանի ավարտից հետո ամենայան հավանականությամբ կտեղափոխվի «Միլան»:
«Ռոսոներիները» պայմանավորվել են 22-ամյա հոլանդացու հետ մինչև 2027 թվականը՝ 3 միլիոն եվրո աշխատավարձով, գումարած բոնուսները, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլանը» վստահ է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կհամաձայնվի նաև «Լիլի» հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիական ակումբը Բոտմանի համար պահանջում է մոտ 40 մլն եվրո։
Լիգա 1-ի այս մրցաշրջանի 21 խաղում պաշտպանը դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։