Իսպանիայի հավաքականի թալիսմանը Մուսո անունով 4 ամսական շունն է։
Այս որոշումը կայացվել է շների հարդարման ոլորտի մի ընկերության հետ պայմանագիր կնքելու կապակցությամբ։
Նոր թալիսմանն արդեն ներկայացվել է RCDE մարզադաշտում։ Կողմերի միջև պայմանագիրը ստորագրվել է մինչև Եվրո 2024-ի ավարտը։
Հիշեցնենք, Իսպանիայի հավաքականն այս տարեվերջին կմասնակցի ԱԱ-2022-ին։