«Բարսելոնան» պայմանագիր չի կնքի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ, հայտնում է Elnacional-ը։
Նշվում է, որ կատալոնական թիմը և ակումբի նախագահ Ժոան Լապորտան հետաքրքրված էին խաղացողի ձեռքբերմամբ, ում պայմանագրի ժամկետը լրանում է այս տարի (հուլիսի 1-ին):
Սակայն հավանական տրանսֆերն արգելափակել է անձամբ «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին։ Նա խաղացողին անվանել է գերագնահատված:
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 21 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։