Ուիլ Սմիթը «Լավագույն դերասան» անվանակարգում արժանացել է «Օսկարի»՝ «Ռիչարդ թագավոր» ֆիլմում դերակատարման համար։
Ֆիլմում նա մարմնավորել է Վենուս և Սերենա Ուիլյամս քույրերի հորը՝ Ռիչարդ Ուիլյամսին։
Ըստ ֆիլմի սցենարի՝ Ռիչարդ Ուիլյամսի ընտանիքում հինգ դուստր է, որոնցից երկուսին նա ցանկանում է թենիսի աստղեր դարձնել։ Նա ինքն է մարզում Սերենային և Վենուս, թեև նա որակավորում չունի դրա համար:
Նույն անվանակարգում մյուս հավակնորդներն էին Խավիեր Բարդեմը («Ռիկարդո»), Բենեդիկտ Քամբերբեչը («Շան իշանությունը»), Էնդրյու Գարֆիլդը («Թիկ Թակ… Բում») և Դենզել Վաշինգտոնը («Մակբեթի ողբերգությունը»):