«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ չի զղջում, որ երբևէ չի ներկայացվել «Ոսկե գնդակի»։
«Դրանք բոլորը քաղաքական մրցանակներ են։ Նրանց «Միստեր կատարելություն» է պետք։ Եթե ասում ես այն, ինչ մտածում ես, չես ստանում այդ մրցանակները։ Հաճելի տղաները դրանք հեշտ են ստանում։
Ինձ համար դա ոչինչ չի փոխում, այն ինձ ավելի լավը կամ ավելի վատը չի դարձնում»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում Bild-ը։