ԱԱ-2022-ի Եվրոպայի որակավորման փուլի կիսաեզրափակիչում Իտալիայի հավաքականը պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց ու չի խաղա մրցաշարում։ Ջանլուիջի Դոնարուման մեկնաբանել է հավաքականի պարտությունը։
«Ուզում էինք մասնակցել աշխարհի առաջնությանը, անսովոր էմոցիաներ զգալ, որոնք տալիս են նման մրցաշարերը, ժպիտներ նվիրել իտալացիներին, որոնք մի քանի ամիս առաջ մեզ ուղեկցում էին դեպի Եվրոպայի չեմպիոնություն։
Ցավոք, դա տեղի չի ունենա։ Շատ հիասթափված ենք ու գիտենք՝ որքան բարկացած են բոլոր իտալացիները։ Բայց մենք նաև գիտենք, որ ֆուտբոլում, ինչպես և կյանքում, պետք է առաջ նայել ու վերադառնալ խաղին։
Մեր առաջադրանքն է հավաքականին վերադարձնել իր արժանի տեղն ու քայլ առ քայլ հաղթական ապագա կերտել։ Առա՛ջ, Իտալիա՛»,- գրել է Դոնարուման ինստագրամյան իր էջում։