Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն կարող է ավարտել կարիերան ազգային հավաքականում, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա հարձակվողը դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն հակված է այս տարբերակին։
Իմոբիլեն Իտալիայի հավաքականում հանդես է գալիս 2014 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա «Սկուադրա Աձուրայի» կազմում անցկացրել է 55 հանդիպում՝ դառնալով 15 գոլի հեղինակ։ Իտալիայի հավաքականի կազմում Չիրոն դարձել է Եվրոպայի 2020 թ. չեմպոն:
Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆում իտալացիները պարտվել են Հյուսիսային Մակեդոնիային (0:1): Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի քառակի չեմպիոնները բաց կթողնեն աշխարհի երկրորդ առաջնությունն անընդմեջ: