Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի անհաջողությունից հետո իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին մտածեց միջազգային կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։
Հնարավոր է, որ Մարկոն այլեւս չգա Իտալիայի հավաքականի կազմում։
Հիշեցնենք, որ «Սկուադրա Աձուրան» բաց կթողնի աշխարհի երկրորդ առաջնությունն անընդմեջ:
Իտալական ֆուտբոլի պատմության մեջ նման բան չի եղել։
























































