«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։ Այդ մասին գրում է իսպանական մամուլը։
«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Գավիին. Երիտասարդ կիսապաշտպանը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, ինչից պատրաստ են օգտվել մերսիսայդցիները։
Բացի «Լիվերպուլից», Գավիին հավակնում են ևս երկու թոփ ակումբներ՝ Մյունխենի «Բավարիան» և Լոնդոնի «Չելսին»։
Գավիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: