Մադրիդի «Ռեալը» պատրաստ է այլ թիմ բաց թողնել դարպասապահ Անդրեյ Լունինին, եթե ուկրաինացին տրանսֆեր պահանջի։ Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։
Լունինն առանց խաղային պրակտիկայի է և ցանկանում է շտկել իրավիճակը: Անդրեյի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը։
Ընթացիկ մրցաշրջանում Լունինը միայն երկու հանդիպում է անցկացրել թիմի կազմում:
























































