«Ռեալն» այս պահին չի նախատեսում պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, իտալացի մասնագետը քննադատության է ենթարկվել «Բարսելոնայից» կրած 0-4 հաշվով պարտությունից հետո, իսկ ԶԼՄ-ներում նրա հնարավոր պաշտոնանկության մասին լուրեր են տարածվել։ Այդուհանդերձ, մադրիդյան թիմն այս պահին չի նախատեսում հեռացնել Անչելոտիին։
«Սերուցքայինները» շարունակում են գլխավորել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, ինչպես նաև շարունակում են պայքարը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում։
























































