«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն կիսվել է իր կարծիքով, թե ինչպես է փոխվել թիմի խաղը Չավիի՝ գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուց հետո։
«Այն փաստը, որ «Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» 4-0 հաշվով և երկարացրեց իր 12-խաղյա անպարտելիութայն շարքը բոլոր մրցաշարերում, նշանակում է, որ իմ նախկին ակումբը Չավիի օրոք արագ է զարգանում:
Ինքը՝ կատալոնացի մարզիչը, վերջերս է հեռացել ֆուտբոլից, և դա կարծես թե հեշտացնում է ֆուտբոլիստների հետ հարաբերությունները: Նրանցից ոմանք նույնիսկ խաղացել են նրա հետ։ Եվ նա ստանում է առավելագույնը խաղացողներից, ովքեր այլ մարզիչների օրոք իրենց մակարդակից ցածր էին հանդես գալիս։
Թվում է, որ թիմը համախմբվել է մարզչի շուրջ, և երբ մարզիչն ինքն է անցել Բարսայի ակադեմիան, դրան ավելի հեշտ է հասնել։ Նա շատ խաղացողների համար կուռք է, ինչպես նաև շատ լավ մարդ: Եթե թիմը շարունակի հանդես գալ նույն ոգով, ապա արդեն այս մրցաշրջանում կարող է ինչ-որ բան հաղթել, օրինակ՝ Եվրոպայի լիգան: Ո՞վ գիտի, գուցե նա նույնիսկ կարողանա մրցակցել «Ռեալի» հետ Լա Լիգայում։ Իսկ մի քանի շաբաթ առաջ ես դա չէի ասի»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Betfair-ը:
























































