«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր ապագայի մասին։
«Դեռ որոշված չէ։ Եկեք տեսնենք՝ ինչ կլինի հետո։ Չեմ ուզում զղջալ ֆուտբոլից հեռանալուս համար ու ասել, որ դեռ կարող էի խաղալ։ Կզղջամ դրա համար մինչև կյանքիս վերջ։ Ուզում եմ հնարավորինս երկար խաղալ։
Կխաղամ այնքան, մինչև ինձնից լավին չտեսնեմ։ Այնպես որ դեռ շարունակում եմ խաղալ»,- 40-ամյա Իբրայի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։