«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր երիտասարդության և «Մալմյոյում» իր առաջին պայմանագրի մասին։
«Ես մեծացել եմ Մալմյոում՝ Ռոզենգարդ թաղամասում։ Այնտեղ ապրել եմ մինչև 17 տարեկանը։ Երբ երիտասարդ էի, շատ ակտիվ էի։ Մարդիկ մեր թաղամասը «գետտո» էին անվանում։ Ինձ համար դա դրախտ էր, քանի որ այն ամենը, ինչ ինձ պետք էր, այնտեղ էր։ Ես ընկերներ ունեի և երջանիկ էի։
Մենք ֆուտբոլ ունեինք, իսկ ֆուտբոլը մարդկանց ուրախացնում է։ Ֆուտբոլը էժան էր, անվճար։ Ես պարզապես պետք է գնեի խաղակոշիկներ: Բայց ֆուտբոլ կարելի է խաղալ նույնիսկ առանց խաղակոշիկների։
Երբ ես ստորագրեցի իմ առաջին պայմանագիրը «Մալմյոյի» հետ, հանկարծ սկսեցի գումար աշխատել՝ անելով այն, ինչ սիրում էի։ Փողը ինձ չերջանկացրեց, բայց ամեն ինչ շատ ավելի հեշտացրեց: Այսպիսով, ես հանձնեցի իմ լիցենզիան և գնեցի մեքենա, դադարեցի հեծանիվներ գողանալ, ինչն իրականում շատ վատ երևույթ է»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։