Իտալիայի հավաքականի 37-ամյա պաշտպան Ջորջիո Կյելինին արձագանքել է իր թիմի՝ ԱԱ-2022-ի անցումային խաղում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտության և մրցաշարում ելույթներն ավարտելուն.
«Այս արդյունքը դժվար է բացատրելը: Կարծում եմ՝ մենք լավ խաղ անցկացրինք: Բանն այն է, որ մենք պարզապես գոլ չկարողացանք խփել: Չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է մեզ մեղադրել չափից դուրս ինքնավստահ լինելու համար: Մենք սեպտեմբերից ի վեր որոշ սխալներ ենք թույլ տվել ու պատժվեցինք դրա համար: Ես հպարտ եմ իմ թիմով և այս կոլեկտիվով: Իհարկե, մենք վշտացած ենք, բայց հիմա կարևոր է ամեն ինչ նորից սկսելը:
Հիմա մեր մեջ հսկայական դատարկություն է, բայց մենք հույս ունենք, որ ուժ կունենանք առաջ գնալու համար: Հուսով եմ՝ մարզչի դեպքում էլ այդպես կլինի, քանի որ նա շատ բան է տվել ազգային թիմին: 4 տարի անց մենք, հույս ունեմ, կկարողանանք մասնակցել աշխարհի առաջնությանը:
Արդյոք վերջին հանդիպո՞ւմն էի անցկացնում Իտալիայի հավաքականի մարզաշապիկով. հիմա դրա ժամանակը չէ: Կարծում եմ՝ ևս մեկ խաղ կանցկացնենք, իսկ հետո՝ կտեսնենք»,- Կյելինիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: