«Յուվենտուսը» կփորձի իջեցնել հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերային գումարը։ Այս մասին հայտնում է իտալական մամուլը։
Հիշեցնենք, որ Մորատայի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին»:
Իսպանական ակումբը ցանկանում է 35 միլիոն եվրո ստանալ Մորատայի լիարժեք տրանսֆերի համար։ Բյանկոներիներին նման պայմանները չեն բավարարում։ «Յուվենտուսը» մտադիր է «իջեցնել գինը». Եթե կողմերը ընդհանուր լեզու չգտնեն, Մորատան կվերադառնա Մադրիդ։