Ուրուգվայը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է Պերուին Ջորջիան դե Արասկաետայի միակ գոլի շնորհիվ, իսկ Պարագվայը 3-1 հաշվով հաղթել է Էկվադորին՝ ընդհատելով 7-խաղյա առանց հաղթանակների շարքը: Ուրուգվայն ու Էկվադորը ժամանակից շուտ դուրս են եկել ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ, որը կկայանա այս աշնանը Քաթարում:
Խմբային փուլի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Բրազիլիան, որը 16 խաղից հետո 42 միավոր ունի իր ակտիվում, երկրորդ տեղում Արգենտինան է՝ 15 խաղից հետո վաստակած 35 միավորով, եռյակը եզրափակում է Էկվադորը (25), իսկ նրանց հետևում են Ուրուգվայը (25) և Պերուն (21), որը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ինչը հնարավորություն է տալիս ԱԱ-2022-ի ուղեգրի համար պայքարել անցումային խաղերի միջոցով:
Թիմերին մնացել է մեկական անցկացնել որակավորման փուլում: Երկու խաղերն էլ կկայանան մարտի 30-ին և կմեկնարկեն գիշերը 03:30-ին: Ուրուգվայը հյուրընկալվելիս կխաղա Չիլիի հետ, իսկ Էկվադորը սեփական հարկի տակ կընդունի Արգենտինային: