Պատմության մեջ առաջին անգամ Իտալիայի հավաքականը բաց է թողնում Աշխարհի երկու առաջնություն անընդմեջ։
Ռոբերտո Մանչինիի թիմն այսօր փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայից (0-1) և զրկվեց Քաթարի մրցաշարում հանդես գալու հնարավորությունից։ Մանրամասներն՝ այստեղ։
2017 թվականին Իտալիան ևս չէր կարողացել հաղթահարել փլեյ-օֆֆ փուլը՝ պարտվելով Շվեդիային (0:1, 0:0):
Այսպիսով, Իտալիան վերջին անգամ Աշխարհի առաջնությունում խաղացել է 2014 թվականին: