«Ալ-Դուհաիլի» մամուլի ծառայությունը հայտարարել է Էրնան Կրեսպոյին՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
Պայմանագրի ժամկետի մասին չի հաղորդվում։
Transfermarkt-ի համաձայն՝ 46-ամյա մասնագետի պայմանագիրը քաթարյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Կրեսպոն նախկինում գլխավորել է Մոդենան, Բանֆիլդը, Դեֆենսան և Սան Պաուլոն: