Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Կաֆուն կարծում է, որ Նեյմարը դեռ կարող է նվաճել «Ոսկե գնդակը»:
«Սարսափելի է նրան տեսնել այս մարզավիճակում, քանի որ նա հիանալի խաղացող է, ով, իմ կարծիքով, դեռ կարող է նվաճել «Ոսկե գնդակը»:
Նա դեռ աշխարհի լավագույն խաղացողների եռյակում է։ Պետք չէ մոռանալ այն հսկայական ճնշումը, որը դրվել է նրա ուսերին դեռ փոքր տարիքից։ Մարդիկ ցանկանում են նորից ու նորից դիտել նրա խաղը։ Ես սիրում եմ ֆուտբոլը և ցանկանում եմ անընդհատ դիտել Նեյմարի խաղը։
Եկավ մի պահ, երբ նա սկսեց մի փոքր ավելի վատ խաղալ։ Պատճառը հոգնածությունն է։ Եվ սա լիովին տրամաբանական է։ Նեյմարը դեռ երիտասարդ է։ Հուսով եմ՝ նա երկար կխաղա»,- մեջբերում է Կաֆուին RMC Sport-ը։