Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական խաղ է անցկացնում Չեռնոգորիայի ընտրանու դեմ։
Հանդիպման 13-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը գնդակով առաջ ընթացավ՝ շրջանցելով մրցակցի պաշտպաններին, բայց նրան սահանկումով կանգնեցրեց մրցակցի խաղացողը։ Թեև երկրպագուները 11-մետրանոց էին պահանջում, բայց մրցավարի կարծիքով՝ այդ դրվագում կանոնների խախտում չկար։