«Ռոման» ծրագրում է մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել հարձակման գիծը։
Մասնավորապես, Ժոզե Մոուրինյուի թիմին կարող են միանալ «Վալենսիայի» եզրային հարձակվող Գոնկալո Գուեդեշը, «Ալ Նասրի» կիսապաշտպան Տալիսկան, ինչպես նաև Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» խաղացող Ֆիլիպ Կոստիչը, հայտնում է Gazzetta-ն։
Հռոմեացիները Ա Սերիայի 2021/2022 մրցաշրջանում զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը։ Թիմը ներկայումս հավակնում է հաջորդ մրցաշրջանում մասնակցել Եվրոպա լիգային։
Ժոզե Մոուրինյուն «Ռոման» գլխավորել է 2021 թվականի ամռանը: