«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը հայտնվել է եվրոպական թոփ-ակումբներից մեկի ուշադրության կենտրոնում, հայտնում է La Stampa-ն:
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը հետաքրքել է Թուրինի «Յուվենտուսին»: Ֆրանսիացին այժմ վարձավճարով հանդես է գալիս «Սևիլյայում»։
26-ամյա հարձակվողը կարող է փոխարինել Պաուլո Դիբալային, ով այս ամառ կհեռանա «Ծեր սինյորից»:
Այս մրցաշրջանում Անտոնի Մարսիալը մասնակցել է ընդամենը 8 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։