«Ռոման» մտադիր է 120 մլն եվրո հրաժարագին սահմանել իր հարձակվող Թեմի Աբրահամի համար, հայտնում է Daily Mail-ը:
Անգլիայի հավաքականի հարձակվողը 2021 թվականի ամռանն է «Չելսիից» տեղափոխվել «Ռոմա» 40 մլն եվրոյի դիմաց և թիմի կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ: Աբրահամը հիանալի մարզավիճակում է, ինչն առաջացրել է ԱՊԼ-ի մի շարք առաջատար թիմերի հետաքրքրությունը:
«Ռոման» կփորձի թիմում պահել 24-ամյա հարձակվողին, որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը՝ նրա հրաժարագինը սահմանելով 120 մլն եվրո: Նշենք՝ վաճառքի ժամանակ «Չելսին» Աբրահամի գործարքում հնարավոր հետ գնելու վերաբերյալ կետ է ավելացրել 80 մլն եվրոյի դիմաց, այն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը: