«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ապրիլին բանակցություններ կվարի ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, «Միլանը» շվեդ ֆուտբոլիստին տարեկան 2.5 մլն եվրո աշխատավարձ կառաջարկի՝ գումարած բոնուսները. սա ավելի քիչ է, քան ակումբն առաջարկել է նոյեմբերի 22-ին անցկացրած բանակցությունների ժամանակ: Իբրահիմովիչը 2020 թվականին է վերադարձել «Միլան»:
Զլատանը նաև հրավիրվել է Շվեդիայի հավաքական՝ ԱԱ-2022-ի անցումային խաղերին մասնակցելու համար: Մարտի 24-ին շվեդներն անցումային խաղերի կիսաեզրափակչում կմրցեն Չեխիայի հետ, իսկ եզրափակիչ դուրս գալու դեպքում կմրցեն Լեհաստանի հետ:
Հարձակվողը չի մասնակցել ԱԱ-2018-ին և Եվրո-2020-ին: