Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ԱԱ-2022-ի անցումային խաղերից առաջ խոսել է ազգային թիմի նպատակների մասին.
«Մեր նպատակն աշխարհի առաջնությունում հաղթելն է, իսկ դա մենք պետք է սկսենք անցումային երկու խաղերում հաղթելով: Մենք ցանկանում ենք մեկնել Քաթար, որպեսզի հաղթենք աշխարհի առաջնությունում»,- Մանչինիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ մարտի 24-ին Իտալիայի հավաքականն անցումային խաղերի կիսաեզրափակչում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Հաղթանակի դեպքում Մանչինիի սաները կմրցեն Պորտուգալիա-Թուրքիա զույգի հաղթողի հետ՝ ԱԱ-ին մասնակցելու իրավունքը նվաճելու համար:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում: