Սաուդյան «Ալ-Նասրի» կիսապաշտպան Անդերսոն Տալիսկան կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում: 28-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է Ռոման, հայտնում է Calciomercato.com-ը:
Աղբյուրի համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է խաղացողին տեսնել իր թիմում։
Բրազիլացին 2021 թվականից է հանդես գալիս «Ալ-Նասրում», որտեղ տեղափոխվել է «Բենֆիկայից» 8 միլիոն եվրոյի դիմաց:
Այս մրցաշրջանում Տալիսկան Սաուդյան Արաբիայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: