«Բրեշիայի» նախկին մարզիչ Ֆիլիպո Ինձագին պլանավորում է դատի տալ ակումբի նախագահին իրեն հեռացնելու համար։
48-ամյա Ինձագին «Բրեշիան» գլխավորել էր նախորդ տարվա հունիսին։ Մարզչի պայմանագրում կար կետ, որի համաձայն իրեն չեն կարող հեռացնել, եթե թիմը B Սերիայի լավագույն ութնյակում լինի։ Ներկայումս թիմը մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է։
Football Italia-ն պնդում է, որ մարզիչը կոնֆլիկտ է ունեցել ակումբի նախագահ Մասիմո Չելինոյի հետ, որը դժգոհ է եղել մասնագետի տակտիկայից ու թիմի խաղաոճից։