Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատասխանել է հարցին արդյոք անհաջողությո՞ւն է մաղթում Լեհաստանի հավաքականին աշխարհի առաջնությունում։
«Եթե շրջենք ներկայիս իրավիճակը, ես էլ կպնդեի, որ Լեհաստանին զրկեին անցումային խաղերից։ Դուք էլ բոլորդ այդ մասին կբղավեիք։
Լեհաստանին անհաջողությո՞ւն մաղթեմ։ Թքած ունեմ»,-Կարպինի խոսքերն է փոխանցում Match TV-ն։
Հիշեցնենք՝ Լեհաստանի հավաքականն ավոտմատ կերպով դուրս եկավ աշխարհի 2022 թվականի առաջնության անցումային ընտրական փուլի եզրափակիչ։
Լեհաստանի հավաքականն անցումային խաղ պետք է անցկացներ Ռուսաստանի հավաքականի հետ, սակայն փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ռուսական թիմերին և հավաքականներին զրկեցին եվրոպական մրցաշարերին մասնակցելու իրավունքից։
























































