Խուան Ռոման Ռիկելմեն խոսել է Արգենտինայի՝ ԱԱ-2022-ում հաղթելու շանսերի մասին։
«Մեսսիի հետ միշտ շանսեր կան։ Մենք ունենք աշխարհի լավագույն խաղացողին։ Չեմ կասկածում, որ մեզ հիանալի Աշխարհի առաջնություն է սպասվում։
Որպեսզի Արգենտինան մոտենա հաղթանակին, Լեոն պետք է լավ հանդես գա: Միշտ պետք է հավատալ Մեսսիին: Իհարկե, մենք պետք է հասկանանք, որ Մեսսին նույնը չէ, ինչ տասը տարի առաջ էր: Բայց նա շարունակում է ամենամեծ վտանգը մնալ մրցակիցների համար»,- ասել է Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Ole.com:
Ռիկելմեն Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 51 հանդիպման և դարձել 17 գոլի հեղինակ: