Թուրինի «Յուվենտուսն» իր հայացքն ուղղել է դեպի «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, թուրինյան ակումբը ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ «Լիվերպուլին» չի հաջողվում երկարաձգել պայմանագիրը եգիպտոսցու հետ:
«Յուվենտուսի» առավելությունն այն է, որ Իտալիայում ավելի ցածր հարկերի պատճառով նրանք կարող են խաղացողին ավելի շահավետ պայմանագիր առաջարկել:
Հավանական է, որ «Յուվենտուսը» դիտարկում է Սալահին որպես Պաուլո Դիբալային փոխարինող, ով ամռանը կլքի ակումբը։