Lequipe-ն հրապարակել է իտալական Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշը․ առաջին տեղում է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան։
Նշվում է, որ Դիբալան մեկ մրցաշրջանում վաստակում է 1,13 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Պաուլոն այս ամառ կհեռանա Թուրինից։ Նա համաձայնության չի եկել թիմի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Ա Սերիայի 5 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները հետևյալն են.
1. Պաուլո Դիբալա (Յուվենտուս) – ամսական 1,13 մլն եվրո
2. Դուշան Վլահովիչ (Յուվենտուս) – 1,07 մլն եվրո
3-4. Վոյցեխ Շչեսնի և Լեոնարդո Բոնուչի (երկուսն էլ Յուվենտուս) – ամսական 1 մլն եվրո
5-6. Կալիդու Կուլիբալի (Նապոլի) և Ալեքս Սանդրո (Յուվենտուս)- ամսական 0,93 մլն եվրո։