«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է վերադառնալ «Ինտեր», հայտնում է As-ը։
Բելգիացին արդեն հայտնել է լոնդոնյան ակումբի իր խաղընկերներին, որ մտադիր է այս մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել միլանյան ակումբ։
Լուկակուն «Ինտերում» խաղացել է 2019-ից 2021 թվականներին։
Իտալական ակումբի կազմում նա դարձել է Իտալիայի Ա Սերիայի չեմպիոն, ինչպես նաև ճանաչվել է մրցաշարի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։