«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է տեսանելի ապագայում կարիերան ավարտելու մասին: Ըստ շրջանառվող լուրերի՝ սա շվեդ ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերայի վերջին տարին է։
«Ակնհայտ է, որ կարիերայիս ավարտից հետո ես չեմ զգա այն ադրենալինը, որը ստանում եմ ֆուտբոլ խաղալիս։ Երբեք դա չի լինի: Ֆուտբոլիստը որոշակի ծրագիր ունի։ Նա աշխատում է 20-25 տարի։ Մի օր կարթնանամ ու օրվա այլ ծրագրեր կունենամ։ Դա լուրջ հարված կլինի, բայց վաղ թե ուշ դա տեղի կունենա։
Ձեզ համար հիասթափություն կլինի ինձ այլևս խաղադաշտում չտեսնելը։ Այսպիսով, օգտվեք պահից: Վայելեք իմ խաղը, դուք այլևս չեք տեսնի դա:
Ես չեմ ուզում ափսոսալ ոչ մի բանի համար։ Ուզում եմ հեռանալ՝ լինելով գագաթնակետում, մտադիր չեմ խաղադաշտում տանջվել»,- մեջբերում է Զլատանին Gazzetta-ն։