Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է Ֆրանկ Կեսյերի և Բարսելոնայի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին. Ֆուտբոլիստն ամռանն անպայման կլքի Միլանը։
Կողմերը պայմանավորվել են պայմանագիր կնքել մինչև 2026 թվականը։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կլինի 6-8 միլիոնի սահմաններում։
Կողմերը գործարքի մասին կհայտարարեն այս մրցաշրջանի ավարտից հետո։ Կենտրոնական կիսապաշտպանը առանցքային խաղացող է Իտալիայում տիտղոսին հավակնող թիմում։