Ա Սերիայի 30-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է «Լացիոյին»: Դերբիի մեկնարկից առաջ երկու թիմմերի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել հատուկ շապիկներով՝ աջակցելով Ուկրաինային, որտեղ տևական ժամանակ է՝ պատերազմական իրավիճակ է տիրում:
Շապիկների վրա պատկերված է եղել Ուկրաինայի դրոշը՝ սրտի տեսքով, և գրված է եղել . «Միասին՝ հանուն խաղաղության»:
Ակցիայի լուսանկարները թվիթերի իր էջում հրապարակել է Դոնեցկի «Շախտյորը»՝ շնորհակալություն հայտնելով «Ռոմային» և «Լացիոյին» աջակցության համար:
🇮🇹 Derby della Capitale 🇮🇹
🇺🇦 Grazie, @OfficialASRoma! Дякуємо! 💙💛#FootballStandsTogether#Україна #Ukraine#StandWithUkraine pic.twitter.com/jljRHCYck3
— ⚒FC SHAKHTAR DONETSK (@FCShakhtar) March 21, 2022