«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան լուրջ ավտովթարի է ենթարկվել Կամերունում, հայտնում է The Sun-ը։
Ֆուտբոլիստը Յաունդեից (Կամերունի մայրաքաղաք) անձնական մեքենայով ուղևորվել էր ազգային հավաքականի ճամբար, որը պատրաստվում է Ալժիրի հետ ԱԱ-2022-ի ընտրական հանդիպմանը։
Ազգային հավաքականի գտնվելու վայր գնալու ճանապարհին Օնանան վթարի է ենթարկվել։
Չնայած մեքենաներին հասցված լուրջ վնասներին, վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։