«Բարսելոնան» կողմորոշվել է առաջնահերթ տրանսֆերային նպատակի հարցում։
Կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել «Լիդսի» վինգեր Ռաֆինյա Դիասին, հայտնում է Diario Sport-ը:
«Բարսելոնան» բրազիլացուն տեսնում է որպես Ուսման Դեմբելեի փոխարինող, ով ամռանը կարող է հեռանալ թիմից:
Ռաֆինյայի գործակալը «Բարսելոնայի» նախկին խաղացող Դեկուն է։ Նա կատալոնացիներին առաջարկել է պայմանագիր կնքել իր հաճախորդի հետ դեռ այս մրցաշրջանի սկզբում:
























































