«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը երեկ նշում էր ծննդյան 35-րդ տարեդարձը, շքեղ նվեր է ստացել: Պորտուգալացու ընկերներները նրան «Գելենդվագեն» են նվիրել. այն Ռոնալդուին սպասել է ռեստորանի բակում` կարմիր ժապավենով:
Կրիշտիանուին սպասող հյուրերը նրա համար «Ծնունդդ շնորհավոր» են երգել:
Հիշեցնենք` Ռոնալդուին «Ոսկե Գնդակի» 5-ակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի 5-ակի հաղթող, Եվրոպայի չեմպիոն:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն ակումբային մակարդակում 27 հանդիպման է մասնակցել: Նրա ակտիվում 22 գոլ և 3 գոլային փոխանցում կա: Հարձակվողի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը: