«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կոչ է արել հարգել մրցակցին «Լացիոյի» դեմ տարած 3-0 հաշվով հաղթանակից հետո։
«Գերազանց ելույթ։ Թիմը գիտեր՝ ինչ է պետք անել, որ հաղթանակի հասնի կոնկրետ այս մրցակցի դեմ։ «Լացիոն» փորձում էր երկրորդ կեսում շտկել իրավիճակը, խաղում էր դերբիին մասնակցող թիմի հպարտությամբ, բայց մեզ իսկապես չսպառնաց, և դա իմ տղաների արժանիքն է։
Ինձ դուր չի գալիս, երբ երկրպագուները ամեն գործողության ժամանակ գոռում են «օլե», իսկ խաղացողները դա այնպես են պահանջում, ասես խաղը փաստացի ավարտվել է։ Շատ կարևոր է հարգանք դրսևորելը։ Մենք հաղթեցինք 3-0, կարող էինք ավելի շատ գոլ խփել, բայց շատ ավելի կարևոր է մրցակցին հարգելը»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում DAZN-ը։