«Բարսելոնայի» նախկին խաղացող Լուիս Սուարես Միրամոնտեսը Կարլո Անչելոտիին աննորմալ է անվանել։
Սուարեսը կասկածի տակ է դրել Մադրիդի «Ռեալի» մարզչի գործողությունները «Բարսելոնայի» հետ Էլ Կլասիկոյի խաղում (0-4):
«Նույնիսկ ինքը՝ Անչելոտին, չի հավատում նրան, ինչ անում է։ Անչելոտին աննորմալ է»,- ասել է 1960 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը As-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 54 միավորով 3-րդն է: «Ռեալը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 66 միավորով:
























































