Արգենտինայի առաջնության 7-րդ տուրի շրջանակում կայացավ Սուպերկլասիկոն՝ «Բոկա Խունիորսը» արտագնա խաղում հանդիպեց «Ռիվեր Փլեյտին»։
Հանդիպումն անցկացվեց Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում և ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ «Բոկայի»։ Միակ գոլը 54-րդ րոպեին խփեց Սեբաստիան Վիլյան։
Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը բացակայում էր հյուրերի հայտացուցակից։
B խմբում «Բոկա Խունիորսը» 14 միավորով 2-րդն է, իսկ «Ռիվեր Փլեյտը» 13 միավորով 3-րդն է A խմբում:
























































