«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին «Սալերնիտանայի» հետ խաղից հետո խոսել է հարձակվող Պաուլո Դիբալայի մասին.
«Մենք լավ հարաբերություններ ունենք Դիբալայի հետ. Ոչ մի խնդիր. Ես միշտ ուղիղ եմ խոսում, դա անում եմ խաղացողների օգտին։ Դեռ չգիտեմ՝ նա կմնա Յուվենտուսում, թե՝ ոչ: Այժմ խնդիրն այն է, որ նա լավ խաղեր անցկացնի։
Մենք ագրեսիվ սկսեցինք խաղը։ Վտանգ կար, որ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո ճնշումը մեզ վրա ինչ-որ ազդեցություն կունենա: Այսօր հաղթանակն էր գլխավորը. Առաջին անգամ մենք չորս միավորով ենք հետ մնում երկրորդ տեղից»,- ասել է մարզիչը:
Յուվենտուսը շարունակում է պայքարը նաև Իտալիայի գավաթում։ Ա Սերիայի հաջորդ տուրում թիմը կխաղա Էմպոլիի հետ։