Ա Սերիայի 30-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Լացիոյին»:
Տանտերերի կազմում երկու գոլ խփեց Աբրահամը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պելեգրինին:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այս հաղթանակից հետո «Ռոման» 51 միավորով 5-րդն է: «Լացիոն» 6-րդն է 49 միավորով: