Ռոնալդ Կումանը կարող է գլխավորել Նիդեռլանդների հավաքականը։ Լուի վան Գալը չի մնա թիմում աշխարհի առաջնությունից հետո։ Այս մասին հայտնում է NOS-ը:
Կումանը հոկտեմբերին հեռացվել էր «Բարսելոնայից»: Մարզիչն արդեն գլխավորել է Հոլանդիայի հավաքականը 2018-ից 2020 թվականներին։
Կումանը դեռ չի դիտարկում ակումբների հետ պայմանագիր կնքելու տարբերակները. «Բարսելոնայի» 58-ամյա մասնագետը հաղթել է Իսպանիայի գավաթը, սակայն ձախողվել է Լա Լիգայում: